211652_close_icon
views-count6542 դիտում article-date 17:28 08-07-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel Vectra-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Համլետ Ավագյանի վարած Opel Zafira-ն և 57-ամյա Սերոբ Մխիթարյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 49-ամյա Գայանե Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Փարկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Կարապետյանին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած  շտապօգնության ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել են նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:

Վթարի մասին Երևանի գնդի օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետսիյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առիթվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները ՝  Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր