211652_close_icon
views-count47157 դիտում article-date 23:22 07-07-2021

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 07-ը վրաերթի է ենթարկել կովին. վերջինս սատկել է. հավաքվածներն էլ ասում էին՝ խեղճ Զարզանդը առանց «Զազո» կովի էլ ի՞նչ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Տաշիր քաղաքի բնակիչ Աշոտ Ղազարյանը իր վարած  ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով  Երևանյան փողոցի 373/1 տան դիմաց վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր անասունին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասունը տեղում սատկել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Խեղճ Զարզանդի  «Զազո» կովը ընկավ մաշնի տակ ու սատկավ: Տեսնես  ո՞վ է փոխհատուցելու Զարզանդի կրած վնասը՝ ԱՊՊԱ-ն,  թե վարորդը:

Միակ  լավ բանն  այն է, որ մարդիկ չտուժեցին, բայց դե Զարզանդը մնաց առանց  «Զազո» կովի»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Ռոբերտ Աբրահամյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր