211652_close_icon
views-count2436 դիտում article-date 22:46 07-07-2021

Ջուր չեն ուզել, չենք տվել. Նորքի անտառը ոռոգող միակ խողովակը «Երևան» ՋՕ–ն զոդել է. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան այսօր՝ հուլիսի 7-ին,  ահազանգ ստացավ Նորք–Մարաշ վարչական շրջանի մի քանի բնակչից, որոնք պնդում էին, որ հեռուստաաշտարակի մոտ գտնվող Նորքի անտառն արդեն մի քանի ամիս է չի ոռոգվում, որի հետևանքով հաճախակի են դարձել անտառային հրդեհները, սակայն խնդրին լուծում տվող չկա։

Երեկ էլ «Երևան» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցը եկել է ու անտառը ոռոգող միակ խողովակի պտուտակը զոդել։

Ահազանգած երկու տղամարդիկ` Հայկ Մաթևոսյանը և Արսեն Դավթյանը դարձել են դժվարությամբ պահպանված Նորքի անտառի միակ պաշտպանները։ Երկուսի մանկությունն էլ այս անտառում է անցել, ու հիմա ավելի քան երբևէ անում են ամեն ինչ, որ փրկեն հսկայական անտառից մնացած մի փոքրիկ մասը` 56 հեկտարը։

«Սա դիտավորություն է, սա էկոլոգիական դիվերսիա է երևանցիների դեմ։ Մենք երկու ընկեր ենք ու կամավոր հիմունքներով պաշտպանում ենք մեր անտառը, մեր ձեռքով ջրում ենք, խնամում, որովհետև «Հայանտառ» ՊՈԱԿ–ը, որին վստահված է անտառի խնամքը, թերանում է։

Վերջին մի քանի ամիսն էլ անտառը բացարձակ չի ջրվում իրենց կողմից։ Ավելին, Երևան ՋՕ–ից եկել են ոռոգման պտուտակը զոդել, մինչ այդ պարբերաբար փականներ էին տեղադրում, որը տեղի ուժերով բացում էինք ու ոռոգում անտառը»,–ասում է  Հայկ Մաթևոսյանը։ Նրա խոսքով` հողն այնքան է չորացել, որ միայն հունիսին մի քանի խոշոր հրդեհ է բռնկվել, որոնցից մեկի ժամանակ 18 հեկտար անտառածածկ տարածք է այրվել։

Բնակիչներին ՋՕ–ի աշխատակիցը հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ–ն իր կամքով է հրաժարվել ոռոգման ջրից` պարզաբանելով, թե ծառերը մեծ են, դրանց ջուր պետք չէ, անձրևներն էլ բավական են։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր