211652_close_icon
views-count145002 դիտում article-date 22:20 07-07-2021

Լավ էր՝ բանը փրկարարներին չհասավ. նոր պարեկային ծառայության ոստիկանը կարճ ժամանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 7-ին,  SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային նամակ է ստացել, որով քաղաքացին իր շնորհակալանքի խոսքն  է ուղղում այսօր  Երևանում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկին:

Ներկայացնում ենք ընթերցողի նամակն ու լուսանկարները:

«Կեսօրին Վարդանանց և Խանջյան գետնանցումի տակ իմ  ավտոմեքենայում վառելիքի մատակարարման  անսարքություն հայտնաբերվեց,  ուզում էի ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11, սակայն բանը դրան չհասավ:

Րոպեներ անց ինձ մոտեցան նոր պարեկային ծառայության ոստիկանները, ովքեր կարճ ժամանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին  և իրենց բարեհամբույր վերաբերմունքով արժանացրեցին ոչ միայն ինձ այլ մի քանի ականատեսների:  Ես էլ իմ հերթին  նրանց ցանկացա բարի ծառայություն»:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր