211652_close_icon
views-count1403 դիտում article-date 23:18 07-07-2021

Կրթամշակութային կենտրոնների աշխարհագրությունն ընդլայնվում է. Արմավիրում բացվեց երրորդ «Ռուսական կենտրոնը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Արմավիրի մշակույթի տանը բացվեց երկրորդ մարզային «Ռուսական կենտրոնը»։ Քննարկումներ գրականության, արվեստի մասին, կինոդիտումներ՝ կրթական կենտրոնը  ռուսական մշակույթի տարածման հարթակ է, որը համախմբում է  երիտասարդությանը և ստեղծում կրթական ժամանց։
 
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Իվան Տելեգինը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

«Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթականեր ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Միայն կրթությամբ կարելի է ունենալ զարգացած պետություն։ Այստեղ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացները, ինչը կօգնի բարելլավել լեզվի մակարդակն ու ամրապնդել ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։ Կենտրոնի ֆինանսական աջակիցը ՎՏԲ-Հայաստան Բանկն է։
 
«Աջակցությունը մշակույթի և կրթության զարգացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության կարևորագույն ուղղություններից է: Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և հույս ունենք կենտրոնի արդյունավետ զարգացման:

Իսկ լավագույն ուսանողների առջև ՎՏԲ-Հայաստան Բանկը բացում է իր դռները Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում վերապատրաստման և ուսումնական պրակտիկայի մասնակցելու համար, ինչը հնարավորություն կտա նոր սերնդին գիտելիքներ ստանալ բանկային և ֆինանսական աշխարհի մասին», - նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։
 
Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։    

Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցները ստացան սերտիֆիկատներ երկամսյա կուրսերը ավարտելու համար և ներկայացրեցին բաց դաս։
Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված երրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ Վանաձորում։
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր