211652_close_icon
views-count25724 դիտում article-date 22:16 06-07-2021

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Astra-ն ու Ford-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  15-րդ կմ հատվածում ՝ Արծվի թևերի մոտ, բախվել են  Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra  մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը, Ավետիք Ավետիսյանն  ու Միշա Ստեփանյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր