211652_close_icon
views-count1875 դիտում article-date 21:39 06-07-2021

Շախմատի Աշխարհի Գավաթ. Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները

Հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։ Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները արդեն հայտնի են։

Տղամարդկանց մրցաշարում ունենք 5 շախմատիստ։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում մեր մասնակիցների թիվը առավելագույնը եղել է 4։ Մրցաշարում Լևոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակչից։ Նրա մրցակիցը կլինի Վահապ Սանալ և Բոբի Չենգ դիմակայության հաղթողը։ Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից և կխաղա ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա – հնդիկ Պրագնանադհա Ռ. զույգի հաղթողի հետ։

Հայկ Մարտիրոսյանը 1/128 եզրափակիչում կմրցի զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը՝ ալժիրցի Բիլել Բելահսենեի, իսկ Շանթ Սարգսյանի մրցակիցը կլկնի վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսը։

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/64 եզրափակիչում կմրցի պարագվայցի Գաբրիելա Վարգասի հետ, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր