1686 դիտում
23:28 06-07-2021
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ ԲՏԱ նախարարի և ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի միջև
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար ԱհլամԱլ Սալամիի հետ։
ՀայկՉոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱհլամԱլ Սալամիինհանդիպման համար, և հույսհայտնել, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների միջևբարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առավել արդյունավետ համագործակցության համար:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԷ-ում արդեն իսկ ձևավորվածհարթակները, որոնք իրականացնում են աքսելերացիոն, ստարտափերի, վենչուրային հիմնադրամների, արհեստական բանականության, ռոբոտաշինության նախագծեր։ Հայկ Չոբանյանը ընդգծել է ՏՏ ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև կարևորել է ԱՄԷ ներդրողներին ՀՀ-ն ազգային վենչուրային հիմնադրամում ներգրավելու հնարավորությունները:
ԱհլամԱլ Սալամիին շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում։ Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները փոխանցվելու են ԱՄԷ պատկան մարմիններին՝ երկու երկրների միջև առավել արդյունավետ և հետևողականգործակցային հարաբերություններ զարգացնելու նպատակով:
Կողմերը քննարկել են մի շարք այլ հարցերի, մասնավորապես անդրադարձ է կատարվել «Թավազուն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ԱՄԷ արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի առաջարկությանը՝ երկկողմ համագործակցության շրջանակները ներկայացնող փոխըմբռնման հուշագրի կամ համաձայնագրի կնքելուն, որը ներառելու է տվյալների կենտրոնների և ISO ստանդարտների մշակման, էլեկտրոնային կառավարման, ինժեներական ու տեխնոլոգիական կենտրոնների բացման ու փորձի փոխանակման կետեր:
Հաշվի առնելով, որ «DubaiFutureAccelerator»-ը միտված է հեշտացնելու ձեռնարկատերերի, մասնավոր ոլորտի կազմակերպությունների և պետական մարմինների միջևգործընկերությունը՝ Հայկ Չոբանյանն առաջարկել է քննարկել ՀՀ-ից ոլորտային մասնագետների աքսելերացիայի կազմակերպման հնարավորությունը«DubaiFutureAccelerator»-ում:
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է ԱհլամԱլ Սալամիին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին, 2022թ․-ի մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև առաջարկել է այցելել Երևանի ինժեներական քաղաք և ծանոթանալ քաղաքի էկոմահամարգի հետ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1009 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր