211652_close_icon
views-count1900 դիտում article-date 19:06 06-07-2021

Կարևորը՝ պասերով. Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները, պարոնայք. Աշոտյան

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՍԵՐՈՎ
Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:

1. Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր "Պատիվ ունեմ" դաշինքը: Խնդրին ուշադրույթուն էր դարձնում նաև "Հայաստանը":

2. Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր (https://pativunem.am/hy/programs/):
3. Նայեցի ԼՀԿ նախընտրական ծրագիրը և ՈՉ մի խոսք չգտա նման քայլի կարևորության կամ նման առաջարկի մասին (https://www.brightarmenia.am/.../2487%20BRIGHT%20ARMENIA...) :
4. Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել:
Այստեղից կանխատեսելի հետևություն.
5. Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական "պասը", որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել "Պատիվ ունեմ" դաշինքին:
Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները , պարոնայք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր