211652_close_icon
views-count1360 դիտում article-date 19:00 06-07-2021

Մաուրիցիո Սարի. Գվարդիոլայի էֆեկտը վնաս հասցրեց Պիրլոյին ու «Յուվենտուսին»

«Լացիոյի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին անդրադարձել է նրան, որ «Յուվենտուսում» իրենից հետո մարզիչ դարձավ Անդրեա Պիրլոն:
 
«Դա Գվարդիոլայի էֆեկտն է, որն արդեն շատ վնաս է հասցրել: Բացառությունները սկսել են ընկալել որպես կանոն: Կա ռիսկ, որ նման որոշումները կարող են փակել այն մարդկանց ճանապարհը, որոնք կարող էին մի քանի տարի անց հրաշալի մարզիչներ դառնալ:
 
Հարցերը պետք է տալ «Յուվենտուսի» մենեջերներին, ոչ թե՝ ինձ: Երբեմն կա ռիսկ, որ կարող ես խանգարել երիտասարդների կարիերային, որոնք կարող էին լավ մարզիչներ դառնալ, եթե մի փոքր ավելի փորձ ունենային», ասել է Սարին:
 
Սարին «Յուվենտուսում» աշխատել է մեկ տարի, որից հետո նրան փոխարինել էր Պիրլոն: 2020/21 մրցաշրջանից հետո Պիրլոն հեռացվեց, նրան փոխարինեց Մասիմիլիանո Ալեգրին:

Նմանատիպ նյութեր