211652_close_icon
views-count57073 դիտում article-date 17:42 06-07-2021

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով Սարդարապատ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է  ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է  քաղաքացիների հետ Opel Zafira  մակնիշի ավտոմեքենայով  վրաերթի ենթարկվածին տեղափոխել  «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է, որից հետո դեպքի մասին ահազանգել է  ոստիկանության Արմավիրի բաժին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև  ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վահան Տիգրանյան գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Տիգրանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր