211652_close_icon
views-count1554 դիտում article-date 16:44 06-07-2021

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.

«Հայ ժողովուրդը կորցրեց իր բացառիկ զավակներից մեկին՝ անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, մարդ, որին հաջողվեց հայկական մշակույթն աշխարհին շաղկապել դուդուկի ելևէջներով: 

Հայկական ծիրանափողի հաղթարշավն աշխարհում սկսվեց Ջիվան Գասպարյանի հանճարեղ նվագի ու մեծ նվիրումի շնորհիվ, և դուդուկն իսկապես դարձավ ազգային բրենդ ու Հայաստանի այցեքարտերից մեկն աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց անտեսանելի թելերով կապելով հային ու Հայաստանին:

Մեծ կորուստ կրեց ոչ միայն հայ մշակույթը, այլև համաշխարհային երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:   

Վազգեն Մանուկյան»։

Նմանատիպ նյութեր