211652_close_icon
views-count1397 դիտում article-date 11:44 06-07-2021

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Վատիկանից վերադառնալուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ շնորհակալություն հայտնելով նրան ջերմ ընդունելության, ինչպես նաև քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպման մասնակցության, Լիբանանի ժողովրդի հանդեպ նրա հատուկ հոգածության համար: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Վատիկանում գումարված ժողովը հերթական անգամ շեշտեց եկեղեցիների սերտ համագործակցությունն այն ուղղություններով, որոնք մտահոգություն են առաջացնում, միևնույն ժամանակ միջազգային հանրության ուշադրությունը բևեռեց Լիբանանի ներսում առկա դժվարին վիճակին շուտափույթ լուծում գտնելու անհետաձգելի հրամայականի վրա:

Կիլիկիո կաթողիկոսը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանսիկոս պապին, ով նախօրեին վիրահատության էր ենթարկվել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր