211652_close_icon
views-count1728 դիտում article-date 20:48 05-07-2021

Adidas-ը ներկայացրել է Եվրո-2020-ի վերջին հանդիպումների գնդակը

Adidas ընկերությունը ներկայացրել է գնդակը, որով խաղալու են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում և եզրափակիչում:
 
Գնդակն անվանել են Uniforia Finale, որտեղ առաջին բառը բաղկացած «միություն» (unity) և «էյֆորիա» (euphoria) բառերից:
 
Գնդակի վրա պատկերված են Լոնդոնի խորհրդանիշերով. հենց այնտեղ են կայանալու մրցաշարի երեք վճռորոշ հանդիպումները:
 
Եվրո-2020-ի կսիաեզրափակիչում կկայանան Իտալիա-Իսպանիա (հուլիսի 6-ին) և Անգլիա-Դանիա (հուլիսի 7-ին) հանդիպումները: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին:

Նմանատիպ նյութեր