211652_close_icon
views-count1332 դիտում article-date 19:54 05-07-2021

Ֆրանսիայում կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին

Ֆրանսիայում COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված, կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Նախորդ շաբաթ նկատվում է, որ համավարակը նոր թափ է ստանում: Մենք տեսանք, որ Միացյալ Թագավորությունում առաջին անհանգստացնող նշաններից հետո ալիքի զգալի բարձրացում եղավ: Մենք այդ անհանգստացնող նշանները տեսնում ենք մեր երկրում»,-նշել է նա:

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ բնակչության շրջանում պատվաստումների գործընթացը ցանկալի մակարդակի վրա չէ: Պատվաստման ամբողջական կուրսն անցել է բնակչության 36 տոկոսը:

Նմանատիպ նյութեր