211652_close_icon
views-count1685 դիտում article-date 19:05 05-07-2021

Նիկոլյա Անելկան՝ Մբապեին. Դու պետք է հեռանա ՊՍԺ-ին

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել հեռանալ ՊՍԺ-ից:
 
«Եթե ցանկանում ես մեծ նվաճումների հասնել, ապա ինչ որ պահից ստիպված պետք է լինես հեռանալ ՊՍԺ-ից:
 
Ինչ էլ դու անես ՊՍԺ-ում, միշտ էլ կասեն. «Դե, ՊՍԺ-ում ուժեղ ես, բայց դա ընդամենը Ֆրանսիան է: Լավագույն լիգաները Անգլիայում կամ Իսպանիայում են, դու չես մրցակցել լավագույն առաջնությունների լավագույն խաղացողների հետ:
 
Պիտի որոշում կայացնես: Եթե ցանկանում ես նվաճել «Ոսկե գնդակը», իսկ դու պետք է հենց դրան ձգտես՝ Ռոնալդուին կամ Մեսիին հավասարվելու համար, ապա պետք է ուժեղների հետ ուժերդ չափես:
 
Այնպես որ, եթե ցանկանում ես լավագույններիդ մեկը լինել, այն, ինչ անում ես ՊՍԺ-ում, արա «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում», «Արսենալում»: Կամ գնա Իսպանիա՝ «Ռեալ», կամ՝ «Բարսելոնա»: Միգուցե՝ Իտալիա: Այդ ժամանակ արդեն կարելի է խոսել հզորության մասին», գրել է Անելկան Մպաբեին ուղղված բաց նամակում:

Նմանատիպ նյութեր