211652_close_icon
views-count1423 դիտում article-date 16:56 05-07-2021

Ադրբեջանը փորձել է Մեծ Բրիտանիայի թագուհուն հանցակից դարձնել «Ղարաբաղում իր հաղթանակին». Ստեփանակերտ.  NEWS.am

Ադրբեջանը դիմում է իր շահերն առաջ մղելու եւ նպատակներին հասնելու թեկուզ ոչ նոր, բայց բավական հետաքրքիր տեխնիկայի, պատկերավոր արտահայտված՝ պարային ահաբեկչության։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Վինձորի թագավորական հեծելազորային շոուում» «Խարի Բյուլբյուլ» կոմպոզիցիայի ցուցադրությունը՝ նվիրված Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակին։

«Բանն այն է, որ եթե ինչ-որ տեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, պարեր, երգեր, այդ սոուսի ներքո պաշտոնական Բաքուն փորձում է «կերակրել» հանդիսատեսներին հատուկ թխված ուտելիքով, այսինքն՝ օգտագործել միջոցառումը որպես աշխարհաքաղաքական մի ինչ-որ զենք։ Մեծ Բրիտանիայի թագուհին այցելել է անվնաս միջոցառման՝ ձիերով շոուի, բայց արդյունքում հեծելապարային միջոցառումը ստացվել է ահաբեկչական բնույթի։ Բոլորին է հայտնի թագավորական ընտանիքի թուլությունը ձիերի հանդեպ, միապետական ընտանիքը ամենամեծ հավաքածուն ունի։ Ի դեպ, ղարաբաղյան նժույգ է նվիրվել թագավորական ընտանիքին 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին։

Ձիերի հանդեպ թագավորական ընտանիքի սերն օգտագործելով՝ Ադրբեջանը միջոցառմանը հաղորդում է այնպիսի բնույթ, որն այնտեղ չպետք է լիներ։ Ստացվում է, որ կամա թե ակամա Մեծ Բրիտանիայի թագուհին, որը ցանկանում էր պարզապես դիտել ձիերով շոուն, դարձավ Ադրբեջանի «մեղսակիցը»։ Անտեղյակների համար սա կարող է արդարացի հարց առաջ բերել. նշանակո՞ւմ է արդյոք սա, որ թագուհին այցելել է միջոցառում՝ աջակցություն եւ համերաշխություն հայտնելու Ադրբեջանին։ Համարո՞ւմ է արդյոք Բրիտանիան մեզ թշնամի, եւ եթե այո, ապա ինչո՞ւ։ Ստացվում է հենց Լոնդոնի համար բավական տհաճ իրավիճակ. ադրբեջանցիները փորձում են հանցակից դարձնել իրենց այսպես կոչված «հաղթանակին» այլ երկրներին, այս դեպքում՝ Մեծ Բրիտանիային եւ հենց թագուհուն։

Այս ոչ գեղեցիկ պատմությունից եզրակացությունը հետեւյալն է. նման պարային ահաբեկչությանն այսուհետ տարբեր երկրների ներկայացուցիչները եւ ղեկավարները պետք է ավելի սեւեռուն ուշադրություն հատկացնեն։ Լավ չէ, երբ նման սոուսի ներքո լուծվում են աշխարհաքաղաքական խնդիրներ բավական տհաճ կերպով այն երկրների համար, որոնց տարածքում դա արվում է»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։

Նմանատիպ նյութեր