211652_close_icon
views-count1940 դիտում article-date 21:38 04-07-2021

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռը աղետի է ենթարկվել. զոհերի թիվը հանսում է մի քանի տասնյակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆիլիպիններում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հոլո կղզում աղետի է ենթարկվել, զոհվել է առնվազն 17 մարդ, ևս 40-ը տուժել են, մնացածների ճակատագիրն անհայտ է և զոհերի թիվը կարող է աճել:
 
Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան: Նա նշել է, որ ինքնաթիռում 92 մարդ է եղել, այդ թվում՝ 3 օդաչու և անձնակազմի 5 անդամ:
 
Ինքնաթիռում Կագայան-դե-Օրո քաղաքի զինվորականներ են եղել: Նրանցից շատերը վերջերս էին ավարտել զինպատրաստության դասընթացները և տեղափոխվել էին այս տարածաշրջան՝ զինված խմբավորումների դեմ պայքարի համար:
 
Օդանակավայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է թռել թռիչքուղուց: Վայր ընկնելուց հետո օդանավում հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ այդ ինքնաթիռը ֆիլիպինյան ռազմաօդային ուժերին վաճառել էր ԱՄՆ-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր