211652_close_icon
views-count2319 դիտում article-date 19:20 04-07-2021

Goldmoney Asian Rapid. Լևոն Արոնյանը դարձավ մրցաշարի չեմպիոն

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը Արոնյանը հաղթանակ տարավ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյևի նկատմամբ` պարտության մատնելով 2:0 հաշվով և հռչակվեց չեմպիոն:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր