211652_close_icon
views-count1959 դիտում article-date 11:34 04-07-2021

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 85 մարդ

Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ C-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ ինքնաթիռում 85 մարդ է եղել: 

Ըստ ABS-CBN News-ի՝  նրանցից առնվազն 40-ին հաջողվել է փրկել:

Ինչպես նշել է Երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանը, ինքնաթիռը վթարից հետո չի իջել թռիչքուղու վրա և բռնկվել է: 

«Փրկարարները տեղում աշխատում են, մենք աղոթում ենք կյանքեր փրկելու համար», - ասել է նա:

Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում, գրում է tert.am-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր