211652_close_icon
views-count2575 դիտում article-date 21:03 03-07-2021

Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթեց եզրափակչի խաղային առաջին օրը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչի խաղային առաջին օրը:

Արագ շախմատի առցանց այս մրցաշարի Արոնյանը եզրափակիչում մրցում է Վլադիսլավ Արտեմիևի հետ: Խաղային առաջին օրը Արոնյանը պարտության մատնեց մրցակցին 2,5:1,5 հաշվով: Գրոսմայստերները  ևս 4 պարտիա կանցկացնեն հունիսի 4-ին:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր