211652_close_icon
views-count1320 դիտում article-date 17:02 03-07-2021

Չինաստանը միջազգային հանրությանը հորդորում է «իմունիտետի մեծ պատ» կառուցել Covid-19-ի դեմ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին միջազգային հանրությանը հորդորում է կառուցել «իմունիտետի մեծ պատ» ՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք պետք է միասին դիմագրավենք սպառնացող մարտահրավերները: Ամենահրատապ առաջնահերթությունը «իմունիտետի մեծ պատ»-ի կառուցումն արագացնելն է ՝կանխելու վիրուսը, միջազգային հակահամաճարակային համագործակցություն իրականացնելու համար»,-ասել է արտգործնախարարը:

Չինաստանը, որի Ուհան քաղաքում էր 2019-ի վերջին առաջին անգամ հայտնաբերվել կորոնավիրուսը, ավելի քան 480 մլն դոզա պատվաստանյութ է մատակարարել այլ պետություններին:

Նա ասել է, որ շարունակելու են աշխատել զարգացող երկրներում պատվաստանյութերի մատչելիությունն ապահովելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր