211652_close_icon
views-count1096 դիտում article-date 16:07 03-07-2021

Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անօրինական վաճառքով զբաղվող ալիքներ են փակվել

Իտալիայի ֆինանսական գվարդիան բացահայտել է տասը Տելեգրամ-ալիքներ, որոնք կապված են ստվերային շուկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառք իրականացնելու գործարքների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, իտալական La Repubblica-ն հայտնում է, որ բոլոր այդ ալիքները փակվել են:

Հաղորդվում է, որ ապօրինի գործունեություն ծավալող այդ ալիքները վաճառում էին Pfizer – BioNTech (120 ԱՄՆ դոլար), Moderna (128 ԱՄՆ դոլար) և  AstraZeneca (110 ԱՄՆ դոլար) պատվաստանյութեր, ինչպես նաև դիմակներ ու անձնական պաշտպանության այլ առարկաներ՝ առանց համապատասխան սերտիֆիկատների: Տելեգրամ-ալիքները ապօրինի վաճառել են նաև կեղծ կանաչ անձնագրեր, որոնք իբր փաստում էին տվյալ անձի՝ պատվաստված լինելու մասին:

Տվյալ ալիքներից օգտվել է շուրջ 1000 մարդ՝ այդ թվում և ԵՄ սահմաններից դուրս: Վճարումը արվել է նաև բիթքոիններով:

Նմանատիպ նյութեր