211652_close_icon
views-count2234 դիտում article-date 22:16 02-07-2021

Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին և դուրս եկավ եզրափակիչ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին դուրս եկավ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ:

Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշար կիսաեզրափակիչի խաղային երկրորդ օրը շախմատիստները խաղայի ևս չորս պարտիա: Արոնյանը երկուսում հաղթանակ տոնեց, իսկ մյուս երկուսն ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր