211652_close_icon
views-count6261 դիտում article-date 17:20 02-07-2021

«Փաշինյանն ասաց՝ շտապում եմ, ժամանակ չունեմ»․ անհետ կորած զինվորների հարազատները վրդովված են, դիմելու են Մուրադովին

Փաշինյանը կտրականապես մերժեց Բորիս Ավագյանի անդամակցությունը ստեղծվելիք հանձնաժողովին, իսկ մյուս հարցերն ասաց, որ քննարկենք օգնականների հետ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի ազգական Եղիշե Զաքունցը՝ ներկայացնելով օրերս Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հարազատները հունիսի 28-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անելիս հերթական հանդիպումն էին ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, այդ անգամ եւս՝ անարդյունք։

«Փաշինյանն ասաց՝ շտապում եմ, ժամանակ չունեմ։ Հետո առաջարկեց քննարկումը շարունակել օգնականների հետ։ Մենք առաջարկեցինք՝ հանձնաժողով ստեղծել, կազմում ներգրավել երեք ծնողի, նրանց թվում՝ նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանին՝ որպես կոմպետենտ անձի, որը կապ ունի գեներալ Մուրադովի հետ։ Փաշինյանը կտրականապես մերժեց։ Մեր՝ հանձնաժողով ստեղծելու պահանջն էր, որ այն աշխատի, ինչ-որ գործ արվի, իսկ իրենց առաջարկած ֆորմատով հանձնաժողով ստեղծելը հասկացանք, որ իմաստ չունի։ Մեր ցանկությունն էր, որ Բորիս Ավագյանը ներգրավված լինի, օգնի իր կապերով, ծնողներ լինեն։ Եթե պիտի կառավարության հետ աշխատել նույն տարբերակով, անիմաստ է»,- ասաց Եղիշե Զաքունցը։

Փաստորեն, 8,5 ամիս անց Փաշինյանը անհետ կորած զինվորների հարազատներին կրկին ասելիք չունի։ Ծնողների հետ հերթական հանդիպման ժամանակ ներկայացրել է անհետ կորած զինվորների թվերն ու ճողոպրել՝ ասելով․ «Ժամանակ չունեմ, շտապում եմ»։ Իսկ երբ ծնողներից մեկը հանձնաժողով ստեղծելու միտքն է հայտնել, Փաշինյանն առաջարկել է քննարկումն իր երկու օգնականների հետ անել։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր