211652_close_icon
views-count1680 դիտում article-date 20:39 01-07-2021

Լոս Անջելեսում Թումո կենտրոն կբացվի

Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ​​ինստիտուտի հետ համագործակցությամբ Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին Թումո կենտրոնը։ Ծրագիրն իրականացնելու համար հատկացվելու է 9 միլիոն դոլար` այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը։

Բացի այս, 1 միլիոն դոլար կտրամադրվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ​​հետազոտությունների ինստիտուտին, ևս 1 միլիոն դոլար՝ Lark Musical Society-ին, որն ապահովում է ​​բարձրորակ դասական երաժշտական կրթություն:

«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ապացուցում են իրենց ձգտումն ու արդյունավետությունը մեր երիտասարդներին կրթելու և նրանց ապագային միտված ներդրումներ կատարելու հարցում։ Լինի դա արվեստ, կրթություն, թե տեխնոլոգիա, այս երեք կազմակերպություններն էլ ցույց են տվել, որ օգնում են մեր ուսանողներին հաջողության հասնել ու զգալիորեն զարգացնում և ընդլայնում են երիտասարդ սերունդների կրթական, ինչպես նաև մասնագիտական փորձառությունը», - իր խոսքում ասել է համագումարի անդամ Անդրին Նազարյանը:

Սան Ֆերնանդոյի հովտում հիմնադրվող Թումո կենտրոնը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։

Նմանատիպ նյութեր