211652_close_icon
views-count1292 դիտում article-date 19:24 01-07-2021

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին, ասված է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր և Հանրապետական կուսակցության անունից շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման 100-ամյակի առթիվ՝ մաղթելով նախագահ Սի Ծինփինին և նրա կուսակցական գործընկերներին քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ աշխատանքում ՝ ի շահ բարեկամ Չինաստանի ժողովուրդի:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության համար Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միջազգային կարևոր գործընկերներից է:

Մենք շատ բարձր ենք գնահատում այն փաստը, որ 2017 թվականի նոյեմբերին մեր պատվիրակության Պեկին կատարած այցի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀԿ-ի և ՉԿԿ-ի միջև, որն ամուր հիմք դարձավ մեր կուսակցությունների հետագա, խորը և համապարփակ գործընկերության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր