211652_close_icon
views-count2040 դիտում article-date 13:50 01-07-2021

Այս պահին արդեն կրկնակի ավել գյուղմթերք է արտահանվել քան 2019 և 2020 թվականներին. Քերոբյան

Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ գյուղմթերքի արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է. մինչև այս պահը ծիրանի արտահանումը կազմել է 21 հազար տոննա, նախորդ տարվա 7,2 հազար տոննայի հետ համեմատած:

«Մենք արդեն գերազացել ենք ամբողջ նախորդ տարվա ծավալը: Նախորդ տարի այդ ծավալը եղել է 19,7 հազար տոննա, իսկ այս տարի արդեն 21 հազար է և մենք կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ 50-70 տոկոս ավել արդյունք ունենալ միայն ծիրանի մասով:

Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավել գյուղմթերք ենք արտահանել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է: 2019-ին եւ 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020-ին մոտ 2 տոկոսով ավելի է եղել: Այս տարի էապես լավ արդյունք է լինելու թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի նկատմամբ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր