211652_close_icon
views-count1980 դիտում article-date 22:00 30-06-2021

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

 Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Անկարան և Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության գործում: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ զբոսաշրջային այս շրջանում իրենք անելու են հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը:

Նմանատիպ նյութեր