211652_close_icon
views-count12149 դիտում article-date 17:38 29-06-2021

«Հայոց Եռագույնն Ամենուր» հասարակական կազմակերպության անդամները շարունակում են Հայաստանի ճանաչված տեսարժան վայրերում տեղադրել եռագույնը. բզկտված եռագույնը փոխարինվեց նորով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 28-ին, «Հայոց Եռագույնն Ամենուր»  հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ  Երևան-Սևան ավտոճանապարհի  Աբովյանի վարչական տարածքում ԽՍՀՄ տարիներից տեղադրված  «Երևան»  կոթողի հարևանությամբ ծածանվող բզկտված եռագույնը փոխարինել են նորով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հայոց Եռագույնն Ամենուր»  հասարակական կազմակերպությունը գրեթե մեկ տարվա պատմություն ունի ու այդ կարճ ժամանակահատվածում նախաձեռնել է նմանատիպ բազմաթիվ  քայլեր և հանրապետությունում մեծ թվով հանրահայտ  տեսարժան վայրերում իրենց միջոցներով տեղադրել եռագույնը:

Հասարակական կազմակերպության անդամները հետևողական են ու երբ տեղեկանում են, որ  քամու հետևանքով դրոշը  բզկտվել է, այն փոխարինում են նորով:

Երբ Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, նրանք շատ տեսարժան վայրերում ականատես են լինում,  թե ինչպես է  ծածանվում եռագույնը և շնորհիվ նշված հասարակական կազմակերպության անդամների՝ օտարերկրացի զբոսաշրջիկները նաև սելֆի են անում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, նրա հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հետևողականորեն պահպանում էին նաև Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դեռ ԽՍՀՄ տարիներից տեղադրված՝ Երևանը խորհրդանշող տուֆե պատվանդանը, որի վրա փորագրված էր «Երևան»:

  Տ. Մարգարյանի կարգադրությամբ պարբերաբար մաքրվում էին ոչ միայն կոթողի վրա քաղաքացիների կողմից գրված տարատեսակ գրությունները, այլև՝ հաճախակի փոխվում էր կոթողի կողքին տեղադրված, ծածանվող եռագույն դրոշը:  

Հիմա, կարծես պատկերն այլ է: Ոչ Կոտայքի մարզպետին, ոչ Աբովյանի քաղաքապետին երևի չի մտահոգում, որ դրոշը ներկայումս ողբալի վիճակում է, ամբողջովին բզկտված:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր