211652_close_icon
views-count2155 դիտում article-date 14:38 29-06-2021

Խորհրդակցություն Փաշինյանի գլխավորությամբ. ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, կառավարությանումում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է վաևրչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկել ենք ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այս տարվա հունիսը ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչը բերում է պրոբլեմներ ոռոգման ոլորտում: Մենք արդեն բավականին երկար տարիներ արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երեւույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն: Դա նշանակում է, որ այն խնդիրները, որոնք ունենում ենք, դրանք մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալեւ եւ գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձեւակերպում:

Այս կլիմայական փոփոխությունները բերում են եզրակացության, որ եթե շատ չոր ձեւակերպենք, ավանդական ոռոգումը որպես այդպիսին ապագա չունի: Մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղոլորտում կաթիլային ոռոգման եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը: Առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ կարեւորեց ջրամբարների կառուցման եւ ջրի ամբարման ծավալների անհրաժեշտությունը. «Մենք դա շատ արագ պետք է սկսենք՝ մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքը: այդւոհանդերձ, հիմա պետք է մտածենք, թե ընթացիկ խնդիրներն ինչպես լուծենք, ցավոք սրտի 1-2 տարում ամբողջ ոռոգման համակարգը փոխել չենք կարող»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր