211652_close_icon
views-count1575 դիտում article-date 22:12 28-06-2021

Ռուսաստանում 23 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 23 մլն մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում:

«Այսօր արդեն 23 միլիոն մարդ պատվաստվել է»,- ընդգծել է Մուրաշկոն։

Վերջինս հայտնել է նաև, որ պատվաստվածների 0,5 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով։

Երկրում պանդեմիայի ողջ ընթացքում հայտնաբերվել է COVID-19 572 հազար 941 դեպք, մահացել է ավելի քան 133 հազար մարդ, գրեթե 5 մլն առողջացել է: Այժմ նկատվում է հիվանդացության նոր աճ։

Նմանատիպ նյութեր