211652_close_icon
views-count1320 դիտում article-date 19:25 28-06-2021

Կայացավ ՀՖՖ 21-րդ հերթական ժողովը

ունիսի 28-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ 21-րդ հերթական ժողովը։

Օրակարգում ընդգրկված էր 11 հարց։ Օրակարգի հաստատումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր ուղերձում անդրադարձավ հայկական ֆուտբոլի և Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններին, որին հետևեց ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը։ 

«Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը ներկայացրեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի համախմբված ֆինանսական հաշվետվությունը։ Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց առանձին ՀՖՖ-ի համար նախորդ ֆինանսական տարվա (2020 թ․) ֆինանսական հաշվետվությունը։

Ժողովի անդամները հաստատեցին ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև կողմ քվեարկեցին ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակմանը։

Հաստատվեց ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրությունը, ինչպես նաև ժողովի աշխատակարգը։

Օրակարգի վերջին հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին Արագած ՖԱ ՀԿ-ի, Տորպեդո ՖԱ ՍՊԸ-ի, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ-ի, ԴՖԱ ՓԲԸ-ի, Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ ՀԿ-ի, Հայկական ֆուտբոլի և վետերանների և պատանի ֆուտբոլիստների համար համերաշխություն ՀԿ-ի, Սևան ՖԱ ՍՊԸ-ի, Էրեբունի սպորտային ակումբ ՀԿ-ի և Դովեղ ՖԱ ՀԿ-ի՝ ՀՖՖ անդամության կասեցումը ուժի մեջ թողնելու որոշմանը։

Նմանատիպ նյութեր