211652_close_icon
views-count1124 դիտում article-date 16:30 28-06-2021

Հնդկաստանը վերջին ամիսներին 50 հազար զինծառայողներ Է տեղափոխել Չինաստանի հետ սահման

Հնդկաստանը վերջին ամիսներին առնվազն 50 հազար զինծառայողներ Է լրացուցիչ վերատեղաբաշխել Չինաստանի հետ սահմանին՝ այդ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար: Հունիսի 28-ին այդ մասին հայտնել Է Mint թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ պաշտպանության նախարարությունը զորքերն ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները տեղափոխել Է երեք սահմանամերձ շրջաններ:

Ամբողջությամբ վերցված ՉԺՀ-ի հետ սահմանին ներկայումս կենտրոնացած Է շուրջ 200 հազար հնդկաստանցի զինծառայող, ինչը, թերթի աղբյուրների տեղեկատվությամբ, 40 տոկոսով ավելի Է անցյալ տարվա հեմեմատությամբ: Հրատարակության աղբյուրները նաեւ հայտնել են, որ ՉԺՀ-ն նույնպես վերջերս լրացուցիչ ուժեր Է ուղարկել Սինցզյանի զինվորական հրմանատարության տնօրինությանը, որը պատասխանատու Է Հիմալայների նախալեռներումՀնդկաստանի հետ սահմանի վիճելի շրջաններում պարեկության համար:

Չինաստանը սահմանամերձ շրջաններում կառուցում Է բունկերներ եւ թռիչքա-վայրԷջքային գոտիներ, նշել են աղբյուրները: Այս տեղեկատվության առիթով պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն եղել: 2000 թվականի մայիսին Լադաքի լեռնային շրջանում՝ երկու երկրների սահմանին առաջացել Է դիմակայություն, որի հետեւանքով տեղի են ունեցել ընդհարումներ եւ երկուստեք եղել են զոհեր: Հնդկասանը եւ Չինաստանն այդ շրջանում կենտրոնացրել են ծանր հրետանի, տանկեր եւ օդուժ: Սակայն զինվորական եւ դիվանագիտական մակարդակներով մի շարք բանակցություններից հետո փետրվարի 10-ին Պեկինը եւ Նյու Դելին սկսել են զորքերի փոխադարձ հետքաշումը սահմանի գծից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր