211652_close_icon
views-count2416 դիտում article-date 09:50 28-06-2021

Գայանայում պայթյուն է տեղի ունեցել լցանավում. կան զոհեր

Առնվազն 3 մարդ Է զոհվել Գայանայի Դեմերարա գետի շրջանում լցանավում տեղի ունեցած վառելիքի պայթյունի պատճառով:

Այդ մասին հայտնել Է EFE գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ նավը գտնվում Էր նորոգման մեջ, և վառելիքը բաքերից դատարկելիս տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ է դարձել տեխնիկական անվտանգության կանոնների չպահպանումը:

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր