«Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է. 100 պատանիներ հայրենիքում են
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է:
ՀՀ ակառավարությունից հայտնում են, որ առաջին երեք օրերին 8 երկրից ժամանած 100 սփյուռքահայ պատանիները եղել են Մատենադարանում, Օշականում, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանում և Ծիծեռնակաբերդում, ինչպես նաև սկսել մայրենիի, հայրենաճանաչության, հայկական երգ ու պարի դասընթացները:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի առաջին փուլի մասնակիցներն այցելել են մի շարք կրթական հաստատություններ՝ ԹՈՒՄՈ, «Այբ» դպրոց և Հայաստանի ամերիկյան համալսարանևս: