211652_close_icon
views-count1612 դիտում article-date 10:47 27-06-2021

Ճապոնիան նախատեսում է արտադրել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

Ճապոնական Shionogi դեղագործական ընկերությունը մտադիր է 2022 թվականի հունվարից սկսել COVID-19- ի դեմ սեփական պատվաստանյութերի արտադրությունը, գրում է Sankei թերթը կիրակի՝ հունիսի 27-ին՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներին, գրու է  shantnews.am-ը:

Այժմ դեղամիջոցը դեռ կլինիկական փորձարկումների փուլում է: Միևնույն ժամանակ, ընկերությունն արդեն նախատեսել է մեկ տարվա ընթացքում 60 միլիոն մարդու համար արտադրել այս պատվաստանյութի խմբաքանակ:

Ղեկավարությունն ակնկալում է, որ Ճապոնիայում իրենց դեղամիջոցի գրանցման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կավարտվեն մինչև այս տարեվերջ:

Նմանատիպ նյութեր