211652_close_icon
views-count2588 դիտում article-date 22:47 25-06-2021

Եթե Մեսին մնա «Բարսելոնայում», ակումբը ստիպված կլինի թիմի ընդհանուր աշխատավարձը կրճատել 200 մլն եվրոյով

«Բարսելոնան» ստիպված կլինի լրջորեն կրճատել թիմի ընդհանուր աշխատավարձի չափը, եթե Լեո Մեսսին երկարաձգի ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է Armsport.am-ը:

Արգենտիացու հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելուց հետո «Բարսան» ստիպված կլինի 200 մլն եվրո խնայել աշխատավարձերի հարցում: Արդեն հիմա կատալոնական ակումբը փորձում է բաժանվել բարձր աշխատավարձ ունեցող մի քանի խաղացողից, հայտնում է Marca-ն:

Այս պահին ակումբը աշխատավարձերի վրա ծախսում է եկամտի 110 տոկոսը: Ֆինանսական ֆեյր-փլեյի համաձայն, այդ գումարը չի կարող գերազանցել եկամտի 70 տոկոսը:

Հաղորդվում է, որ Մեսսին բանավոր համաձայնություն է տվել պայմանագրի երկարաձգման հարցում:

Նմանատիպ նյութեր