211652_close_icon
views-count110072 դիտում article-date 19:09 24-06-2021

Կարին Տոնոյանը պատահաբար գտել Է Մենուայի նոթատետրը

News91daily.com-ը գրում է. Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը. ապշեցի, նա երբեք բանաստեղծություն չի գրել, բայց վերջին էջում Հիսուսին էր նկարել ու հակառակ էջին գրել.

Երբ շատ հարցեր դեռ չեն լուծված
Ու աշխարհն է ալեկոծված,
Հզոր բանակ ունենալու,
Կարիք ունի հայը խաչված:
Մենք աչք չունենք օտար հողի,
Թող աշխարհում անդորր տիրի,
Բայց ով ձգտի մեր հողերին,
Հայոց բանակին դեմ կառնի:
Պատրաստ է միշտ մեր բանակը
Կռվում շահել հաղթանակը,
Քիչ է թեկուզ մեր քանակը,
Կեցցե հայոց կուռ բանակը…

Խաբեցիիին, խաբեցին մեզ ու մեր բանակին, Մենս, խաբեցին ու տվեցին մեր հողերն էլ, մեր հավատն ու պատիվն էլ..

Մենուայի մասին պատմող պատմվածքը ներկայացնում ենք ստորև․

Մամռոտ քարին թողած երազանքները Մենուան աչքերով հետեւում էր թռչունների անցուդարձին: Նրա աչքերում կյանքն էր հոսում ու նույն հունով սեր էր ցոլում այս ու այն կողմ:Եղանակը չփոխվեց: Իր գորշ գույները ամպերին մոտեցրեց ու սկսեց ամեն ինչ: Մեկ օր առաջ ամեն ինչ այլ էր, բոլորի դեմքին ժպիտ կար, ուրախ-ուրախ մայրաքաղաքի օրն էինք նշում: Գիշերն ինչ-որ թաքուն բան էր պահում իր մեջ, որը շատ չկարողացավ թաքուն պահել: Վերջապես եկավ Մենուայի առավոտը, որը շատ էր սիրում ու ամբողջովին նվիրվում նրան: Խլացնող լռությանը փոխարինեցին թն դանոթները: Ինչ ասես մտածում էինք, ոչինչ չէինք բացառում: Մենուան շատ կտրուկ ձեռքի շարժումով վերցրեց հեռախոսն ու ընկերոջը զանգեց: Զանգն ընդհատվեց:

– Տեսնես էս ինչի համար է կտրվում ձայնը,-անհանգիստ տեղից վեր կացավ ու երեսը ջրով շփեց:

Մեր տան մոտ մի թոնիր ունենք, որ ամեն անցորդի ողջունում է: Նա շտապեց դուրս՝ հետաքրքրվելու, թե ինչ է կատարվում, ինչ ձայներ են: Պապիկներն էլ էին իրենց տներից դուրս եկել: Բոլորն անհանգիստ էին: Ես մի կերպ դեռ աչքերս էի բացում, երբ լսեցի, որ պատ երազմ է, թշ նամին հարձակվել է: Անակնկալի եկա, աչքիս առաջ հայտնվեցին այն տղաները, որոնց մի քանի օր առաջ էի հանդիպել դիրքերում, զրուցել ու խմել էինք իրենց պատրաստած անմահական սուրճը:

Ամեն ինչ սկսվեց։  Երկինքն իր տեղում էր։ Պլանավորած շատ բան ունեինք, բայց պատ երազմը անկոչ հյուրի պես դուռը ծեծեց։ Մենուան նստեց մեքենան։ Մեքենայի հետեւից մայրը ջուր լցրեց։ Սա բարի ճանապարհ մաղթելու ավանդույթ է։Նա գնում էր կր ակոցների անհաշվելի ձայների ներքո, հանգիստ ու արծվային հայացքը մի տեղ ուղղած` հայրենի երկնքի հետ զրույցի բռնված։– Ես քոնն եմ, Հայ րենիք,- նրա շուրթերին հայտնվող այս բառերը կարծես բախում էր առաջացնում վատ մտքերի հետ։ Ամեն ինչ լավ էր։ Նա հանգիստ ու անհանգիստ զգացողություններով առաջ էր գնում։

Ծուխը ծածկել էր նրա տեսադաշտը: Բայց նորից էր առաջ քայլում:
Մի քանի քայլ…


Սպասում…Պատերազմը թեքեց գլուխն ու տեղափոխվեց ուրիշ տեղ: Նա էլ դեպի այդ կողմը շտապեց: Չէր լսում ոչ ոքի, առաջ էր գնում, էլի առաջ: Պատ երազմն այստեղ էր: Չէր խոսում ոչ ոքի հետ:
Անընդհատ կր ակոցների, արկերի պա յթյու ններ, խլացնող ձայներ:– Մենուա՜, հետ արի, կր ակում են, հետ արի,- գոռաց ընկերը:– Կռվում ենք, ինչ հետ գալ, կռվում ենք…– Գալիս են, դրանք գալիս են, նայիր, տես ինչքան շատ են,- ձայնը մի կերպ դուրս հանելով ասում է Մենուայի դիրքի տղաներից մեկը:– Գալիս են՝ ուրեմն սատկ ացնելու ենք, ոչ մի նահանջ, մենք հող չենք տա,-պատասխանը եղավ կտրուկ:Մարտերը շարունակվում էին… ամեն ինչ ծանր էր:Վիրավորներին մի կերպ դուրս են բերում մարտադա շտից: Կրակոցները չեն դադարում, բայց տղաները կռվում էին, չխնայելով անգամ ամենաթանկը՝ իրենց կյանքը:

Կյանքը պատ երազմ ի հետ շարունակվում էր: Թշ նամին կրկին առաջ էր գալիս: Մեր զորքը չէր նահանջում, որովհետեւ Մենուան ասել էր՝ ոչ մի նահանջ:Այսպես մի քանի ժամ: Ամեն ինչ թեժանում էր…տղաները կռվում էին:– Գալի՜ս են, հետ անցի,-աջ մասից մեկը գոռաց։ Մենուան առաջ անցավ, զենքի վերջին փամփուշտներով թշնամու հոծ բազմության վրա կրակ բացեց։ Մարմնով դիրքը պահեց։ Կյանքով կյանք տվեց։Երանի օրը այլ կերպ բացվեր ու ծառերը մի ուրիշ կերպ թերեւաթափ լինեին։Օրը մեռնում է սպասումից…
Դեռ երկինքը կա։ Թռչում են թռչունները։Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր