211652_close_icon
views-count2418 դիտում article-date 18:38 24-06-2021

ՈւԵՖԱ-ն պատմական որոշում կայացրեց. արտագնա խաղում գոլի առավելության կանոնը չեղարկվեց

ՈւԵՖԱ-ն չեղարկեց արտագնա խաղում գոլի առավելության կանոնը՝ իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:
 
Որոշումը ուժի մեջ կմտնի 2021/22 մրցաշրջանից: Այժմ երկխաղյա դիմակայության արդյունքներով, հավասար հաշվի դեպքում հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում:
 
Արտագնա խաղում գոլի կանոնը գործում էր Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լիգայում, ինչպես նաև՝ Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլում:
 
Համաձայն այդ կանոնի, երկու խաղերի արդյունքով հավասար հաշվի դեպքում հաջորդ փուլ էր դուրս գալիս այն թիմը, որն արտագնա խաղում ավելի շատ գոլ էր խփել:
 
Այս կանոնը ՈւԵՖԱ-ն առաջին անգամ կիրառել էր 1965/66 մրցաշրջանում՝ Գավաթակիրների գավաթում:

Նմանատիպ նյութեր