211652_close_icon
views-count6964 դիտում article-date 16:26 24-06-2021

Հանրապետության ամբողջ տարածքում հունիսի 24-28-ը սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 24-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան։ Հունիսի 24-29-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում հունիսի 24-ի ցերեկը, հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր