211652_close_icon
views-count1271 դիտում article-date 15:08 24-06-2021

Ակունքում գազաֆիկացվում են նորակառույց թաղամասերը

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գազաֆիկացվում են  16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։

Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։  Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է  17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։

Ակունք համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 150 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 9 միլիոն 90 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 6 միլիոն 60 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։ Հետագա տարիներին աճող այս թաղամասերում կավելանա բնական գազից օգտվել ցանկացող տնտեսությունների թիվը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր