2275 դիտում
09:30 24-06-2021
Չենթարկվող դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելու համար նրանց աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր են տեղադրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, և չենթարկվող դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելու համար նրանց աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել: Ուշագրավն այն է, որ իրավապահ մարմիններում կասկածներ կան, թե այս գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել նաև այն դատավորների ցուցակը, որոնց աշխատասենյակներում տեղադրված են եղել այդ գաղտնալսող սարքերը: Նրանք են՝ Ռոբերտ Պապոյան, Նելլի Բաղդասարյան, Աննա Դանիբեկյան, Սերժիկ Ավետիսյան, Տիգրան Փոլադյան, Գևորգ Նարիմանյան, Վազգեն Ռշտունի, Մխիթար Պապոյան, Դավիթ Գրիգորյան և Մանուկ Մարգարյան:
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանն ու Դավիթ Գրիգորյանը եղել են Ռոբերտ Քոչարյանի գործը քննողները: Մխիթար Պապոյանին և Վազգեն Ռշտունուն ևս դեռևս 2019 թվականից կապում են Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման հետ, որն էլ կարդացել էր Դավիթ Գրիգորյանը:
Այսինքն՝ այս ցանկում պատահական անուններ չկան, և նրանց աշխատասենյակներում գաղտանլսող սարքեր տեղադրելը կոնկրետ նպատակ է հետապնդում: Ամեն դեպքում, այս ընթացքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունը, և բացահայտումներ են եղել։ Դրանց «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա հաջորդ համարներում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1886 դիտում
09:49 01-07-2021
Դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումը պատահական չէ․ «Ժողովուրդ»
1066 դիտում
10:16 20-12-2024
Դատավորների մարդու իրավունքները ոտնահարվում են. աշխատասենյակներում տեսախցիկներ կան. «Ժողովուրդ»