211652_close_icon
views-count1138 դիտում article-date 21:20 23-06-2021

Մերկելն առաջարկում է կազմակերպել Պուտինի հանդիպումը ԵՄ առաջնորդների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել առաջարկով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել հանդիպման Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրների վրա:

Պարբերականը հայտնել է, որ առաջարկը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հաղորդվում է, որ Գերմանիայում կարծում են՝ Ժնևում հունիսի 16-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին գագաթնաժողովը  կարող է հիմք ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Արևմուտքի հարաբերությունների կարգավորման համար:

Նմանատիպ նյութեր