Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում:
Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում:
Ղազախստանի առաջին նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: