211652_close_icon
views-count2540 դիտում article-date 09:58 23-06-2021

Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվում են լուրեր, որ Ար­ցախի անվտանգության խորհրդի նախկին քարտու­ղար Սամվել Բաբայանը, որն Ար­ցախում աչքի ընկավ նախ՝ բա­ցահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակու­թյամբ, հնարավոր է, որ Աննա Հա­կոբյանի հետ սերտ կապերի հաշ­վին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծա­գում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությու­նյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, հա­մաձայն տարաբնույթ խոսակցություննե­րի, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղու­թյուններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարու­թյունյանին փոխարինելու գա սորոսա­կանների հետ դաշինքի մեջ մտած Բաբա­յանը: «Իրավունքի» հետ զրույցում, անդ­րադառնալով պաշտպանության  նախարարի պաշտո­նին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց.

- Ինձ որևէ մեկը առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել:


- Բայց ահա նման առաջարկի թեմա­յով ֆլեշմոբ են սկսել նաև Ձեր կողմնակիցները:

-Ես, անկեղծ, տեղյակ չեմ, թե ով­քեր են շահագրգռված և ինչքա­նով են անկեղծ: Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը՝ լրիվ այլ: Այս պահին նման առաջարկ չի եղել:

-Եթե նման առաջարկ այնուա­մենայնիվ լինի, կընդուն՞եք:

-Եթե կլինի, ապա կմտածեմ:

-Պարոն Բաբայա՛ն, խնդրում ենք նա­և Ձեր դիտարկումը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված:

-Ես դա սխալ եմ համարում, և դրա մասին ես կբարձրաձայնեմ վաղը: Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի:

-Նման հարց ևս. ինչո՞ւ մեր ԶՈԻ-ն, համարժեք պատասխան տալով հետ չշպրտեց թշնամուն, երբ նոր-նոր էր փոր­ձում սողոսկել դեպի Սև լիճ:

-Հայաստանը բանակ չունի, պետք է բանակ ունենանք: Քանի չենք հասել դրան, թշնամին հա էլ ոտնձգություններ է անելու:

-Այսօր մենք բանակ չունե՞նք, ըստ Ձեզ:

-Ես դա բազմիցս եմ ասել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր