Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել
Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն մեր ձայները 10 անգամ նվազեցրել են:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Ղազինյանը։
«Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն մեր ձայները 10 անգամ նվազեցրել են: Բայց դուք մի շեղվեք, շարունակեք քննադատել մեզ . . .»,-գրել է նա։
Դաշինքի անդամներից Ռոբերտ Հայրապետյանը ևս անդրադարձել է տեղի ունեցածին։
«Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ:
Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»,-գրել է նա: