211652_close_icon
views-count2095 դիտում article-date 18:19 22-06-2021

Goal. «Ոսկե գնդակի» 10 հավակնորդները

Goal.com-ը հրապարակել է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անհատական ​​մրցանակի ֆավորիտների ցուցակը, հայտնում է Armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն է: Փորձառու կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն խաղացողն էր, որում «արիստոկրատները» 1-0 հաշվով հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին»:

Ընթացիկ Եվրոյում Կանտեն երկու հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականում, մեկում Ֆրանսիան հաղթեց (1: 0) գերմանացիներին, իսկ հետո ոչ-ոքի գրանցեց(1: 1) հունգարացիների հետ խաղում:

«Ոսկե գնդակի» 10 հավակնորդները

Ն’Գոլո Կանտե (Չելսի, Ֆրանսիա);
Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա);
Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա);
Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան);
Ռոմելու Լուկակու («Ինտեր», Բելգիա);
Լիոնել Մեսսի (Բարսելոնա, Արգենտինա);
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա);
Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա);
Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա);
Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա):

Նմանատիպ նյութեր