211652_close_icon
views-count1153 դիտում article-date 17:59 22-06-2021

ՀՖՖ-ն հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 դրամաշնորհային մրցույթում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 (ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փասխտականների դրամաշնորհի սխեմա) դրամաշնորհային մրցույթում։

ՈՒԵՖԱ-ն և իր գործընկեր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) արժևորում են ֆուտբոլի միավորող դերը փախստականների ինտեգրման գործում: Այս կապակցությամբ ամեն տարի ՈՒԵՖԱ-ն ներկայացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են անդամ ասոցիացիաներում ֆուտբոլի միջոցով փախստականների օժանդակմանը:

Այս տարվա մրցույթին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, դիմել էին 17 ասոցիացիաներ, որոնցից հաղթող են ճանաչվել վեցը՝ ՀայաստանԲուլղարիաՈւելսԽորվաթիաՖինլանդիա և Հյուսիսային Իռլանդիա։ ՈՒԵՖԱ-ն հաղթող ասոցիացիաներին շնորհում է 50,000 ական եվրո դրամաշնորհ, որը պետք է ծախսվի փախստականների ինտեգրման՝ նախապես ներկայացված ծրագրի համար։

ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժինըՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն (UNHCR Armenia) հետ համատեղ իրականացնելու է Play together for integration (Խաղանք հանուն ինտեգրման) ծրագիրը, որի նպատակն է ֆուտբոլի միջոցով նպաստել Հայաստանում բնակություն հաստատած փախստական և տեղահանված ընտանիքների ինտեգրմանն իրենց նոր բնակավայրերում։ Ծրագրի Մեկնարկի մասին կհայտարարվի լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր