211652_close_icon
views-count1790 դիտում article-date 17:43 22-06-2021

ՀՀ ՄԻՊ-ի և Վրաստանի հանրային պաշտպանի` պետական սահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում. միջազգային գնահատական

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է հոդված, որով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման հարցում համարվել է առաջատար Եվրոպայում: Հայաստանի և Վրաստանի սա եղել է երբևէ առաջին փորձը:

ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում է 40 ԵՄ և ԵԽ մարդու իրավունքների ազգային հաստատություն: Ցանցը ծառայում է իբրև տարբեր ոլորտներում անդամների փորձի փոխանակման, աջակցման և ընդհանուր խնդիրների համար արդյունավետ հարթակ:
Հրապարակման մեջ ներկայացվում է տեղեկություն միգրանտների, ապաստան հայցող և միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում երկու կառույցների լիազորությունների վերաբերյալ: Քննարկվում է նաև պետական սահմանի անցման կետերում մշտադիտարկման առումով համագործակցության և համատեղ աշխատանքի սկզբունքները:
ENNHRI-ն՝ որպես դրական օրինակ, ընդգծել է երկու երկրներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակների դերը նշված համագործակցության առումով: Վերոհիշյալ կառույցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի կայուն և արդյունավետ համագործակցություն: Այն, ի թիվս այլնի, միտված է ապաստան հայցող անձանց ու փախստականների, ինչպես նաև տեղահանված անձանց ու միգրանտների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ապահովմանը՝ փորձի և տեղեկության փոխանակման միջոցով:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմերի ու գործընկեր կառույցների կողմից սահմանապահ ծառայողների և այլ պաշտոնատար անձանց վերապատրաստումներին:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ընդգծել է Սահմանապահ զորքերի ծառայողների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Հատկանշական է, որ նրանց կարողությունների պարբերական զարգացումը կարևոր է առաջին հերթին միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից:
ОтветитьОтветить всемПереслать
   

Նմանատիպ նյութեր